Այսօր: Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019թ.
Ղուկասավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՂՈՒԿԱՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.12.18 Ամանորը Ղուկասավան համայնքում

                                    Շնորհավոր Սուրբ ծնունդ ու Ամանոր:

Թող Նոր տարում յուրաքանչյուր ընտանիքում նոր հույսի դուռ բացվի: Իսկ ովքեր լիացել են բարիքներով, թող չմոռանան, որ իրենց կողքին ապրում են երեխաներ, ովքեր միշտ հոգատարության և ուշադրության կարիք ունեն: Մեծ հոգատարությամբ, խինդ ու ծիծաղի ներքո Ղուկասավանի համայնքապետարանը  երեխաներին պարգևեց նվերներ, որոնք ուղարկվել էին  Զմեռ Պապիկի կողմից:

21.09.18 Սեպտեմբերի 21`Հայաստանի Հանրապետության Անկախության տոն:
Հայաստանի անկախության տոն, Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը: Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում  և ՀՀ բոլոր տարածաշրջաներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ:Արարատի մարզի Ղուկասավան համայնքում կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում,որին մասնակցում էին դպրոցի աշակերտները,մանկապարտեզի սաները իրենց` ասմունքներով,երգերով ,համայնքում գործող <<Հայուհի Անյուտիկներ>> պարային  համույթը իր ազգագրական,ժողովրդական պարերով:Միևնույն ժամանակ ցուցադրվեց համայնքի բնակիչ` Ալինա Դավթյանի <<Ալդա>>հայկական, ազգագարակամ տիկնիկների ստեղծագործական աշխատանքները: Միջոցառմանը ... Մանրամասն
03.09.18 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
  Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում դպրոցի  շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:Նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ է եղել գերակա նպատակ: Դպրոցում իրենց առաջին քայլերը անողներին  գեղեցիկ նվերներով շնորհավորում ... Մանրամասն
31.08.18 ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՊԼԱՆ
Սույն թվականի սեպտեմբերի  8-ին համապետական շաբաթօրյակի շրջանակներում Ղուկասավան համայնքում կատարվելիք աշխատանքները`
  1. Ղուկասավանի համայնքի կենտրոնում գտնվող հրապարակի շրջակայքի մաքրում,
  2. Համայնքի ճանապարհների հարող տարածքներում գտնվող օբյեկտների շրջակայքի մաքրում,
  3. Համայնքի բնակչության մասնակցություն  շաբաթօրյակին` բնակելի տների շրջակայքի մաքրում,
  4. Շրջիկ աղբատար մեքենայով փողոցներից հավաքված աղբի տեղափոխում Մասիսի աղբավայր:
Ղուկասավան համայնքը 2018թ. Սեպտեմբերի 8-ին կայանալիք շաբաթօրյակին մասնակցելու է հետևյալ կազմով՝
Կազմակերպության ... Մանրամասն
14.06.18 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հարգելի Ղուսավան համայնքի գործարարներ, շահագրգիռ անձինք

Ղուկասավան համայնքում տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը շարունակում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային-գործարար ծրագրերի հավաքագրումը: Հետաքրքվող անձինք մինչև 2018 թվականի հունիսի 24-ը կարող են լրացնել ձևաչափը և ներկայացնել Ղուկասավանի համայնքապետարան(հեռ. 0236 6-28-01):
Ներդումային գործարար ծրագրերի ձևաչափը կարող եք ներբեռնել կայքի հայտարարություններ բաժնից:

1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Ավագանու նիստ
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՂՈՒԿԱՍԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner