Այսօր: Կիրակի, 25 Հունիսի 2017թ.
Ղուկասավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՂՈՒԿԱՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.06.17 ՀՈՒՆԻՍԻ 1 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Հունիսի 1-­ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թ­.-ին Ժնևում հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 թ.­-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-­ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թ.-­ին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ.-­ին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: ... Մանրամասն
30.05.17 «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ՂՈՒԿԱՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

 «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 27-ին Ղուկասավան համայնքի տարածքում կազմակերպվեց և անցկացվեց համայնքային շաբաթօրյակ, կատարվեցին նաև սանիտարական մաքրման, աղբահեռացման աշխատանքներ:

22.05.17 ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Մայիսի 27-ին Հայաստանում տեղի կունենա առաջին համապետական շաբաթօրյակը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով` շեշտը դրվելու է աղբավայրերի լոկալիզացման վրա: Ղուկասավան համայնքի ղեկավար Ա.Վարդանյանը հանձնարարել է, որ համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները ակտիվ մասնակցություն ունենան շաբաթօրյակին: Համայնքի ղեկավարը հետևողական է լինելու, որ շաբաթօրյակի շրջանակում հավաքված աղբը ժամանակին և պատշաճ կերպով տեղափոխվի աղբավայր:

11.05.17 ՄԱՅԻՍԻ 9` ՀԱՂԹԱՆԱԿԻ և ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐ
Մայիսի 9-ին մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրերը: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն ունեցավ և քաջաբար պայքարեց հանուն խաղաղության:Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Ղուկասավան համայնքի ղեկավար Արա Վարդանյանը, համայնքապետարանի աշխատակազմը և Ղուկասավանի միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձան հարգանքի տուրք մատուցելու:Ղուկասավանի միջնակարգ դպրոցը տոնական միջոցառում էր պատրաստել, աշակերտները հանդես եկան նաև հատուկ պարային ծրագրով:Միջոցառումն ավարտվեց զոհված ազատամարտիկների ընտանիքներին դրամական պարգևատրումներով և համայնքապետարանի հովանավորությամբ ... Մանրամասն
04.05.17 <ՍԱԹԵՆԻ> Մ/Մ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
<<Սաթենի>> մանկապարտեզը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան համայնքի 15-րդ փողոց թիվ 2 հասցեում և հիմնադրվել է 1985թ.-ին:Կառույցը համարվում է տիպային,շենքային հարմարությունները նախատեսված են 4 խմբի համար:1979թ.-ից մանկապարտեզի տնօրենն է Թամարա Գալստյանը: Մանկապարտեզն ունի 14 աշխատող` 4 դաստիարակ, մեկ երաժշտության դաստիարակ, բուժքույր, հաշվապահ և սպասարկող անձնակազմ:Մանկավարժական անձնակազմի բոլոր անդամները ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն: Մանկապարտըեզում գուրծում է 2 խումբ` թվով 60 երեխա:Շենքը կահավորված և ապահովված է էլեկտրատեխնիկայով, անհրաժեշտ պարագաներով, խաղերով և բազմաբովանդակ խաղալիքներով:2006թ. <<Սաթենի>> մանկապարտեզը դարձավ <<Սաթենի>> ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ գ. Ղուկասավան

0236 6-28-01; 093-88-44-00

ghukasavan.ararat@mta.gov.am; ghukasavan@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՂՈՒԿԱՍԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner